Հովիկ Աբրահամյանը «Բազե»-ում թենիս է խաղացել

Հովիկ Աբրահամյանը  «Բազե»-ում թենիս է խաղացել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում հանդիպել է «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել, որ այդ հանդիպումը տեղի է ունենում ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրը, և շնորհավորել ներկաներին հռչակագրի ընդունման 21-րդ տարեդարձի առիթով։

«Ես մշտապես կարևորում եմ երիտասարդությանը համախմբված տեսնելու գաղափարը»,- նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցում են ՀՀ պետական դրոշի գույների ներքո համախմբված երիտասարդներ, այդ գաղափարի գործնական վկայությունն է։

«Բազե» երիտասարդական հավաքում Հովիկ Աբրահամյանը հետևել է վոլեյբոլի և պարանի ձգման միջճակատային մրցույթներին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի հետ մրցել թենիս մարզաձևում։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---