«Խոսքի իրավունք». «Հրապարակ»-ը կատարել է աղանդավորների պատվերը

PanARMENIAN.Net - «Խոսքի իրավունք» միավորումը ենթադրում է, որ այսօր համացանցում մեծ աղմուկ բարձրացրած «Հրապարակ» օրաթերթում տպագրված հոդվածն այն մասին, թե «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ֆինանսավորվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից աղանդների դեմ պայքարելու համար, իսկ եկեղեցու հասցեին քննադատությունը համագործակցության մասին կասկածները ցրելու միջոց է, իրականում աղանդավորների պատվերն է:

Միավորման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ եզրակացությանն են եկել` հաշվի առնելով այդ թերթի խմբագրության սերտ կապերը աղանդավորական կազմակերպություններից մեկի ղեկավարի հետ:

«Նկատի ունենալով Հայ Առաքելական եկեղեցու ցածր հեղինակությունը հասարակության մեջ` «Հրապարակ»-ն իր նյութով նպատակ է ունեցել ստվեր գցել «Չենք լռելու»-ի հեղինակության վրա, առանց մտածելու, որ թերթի նման գործելաոճը մեծ ստվեր է նետում Հայաստանում մամուլի հանդեպ հարգանքի և վստահության ձևավորման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---