Ֆրանսիացիներն առաջարկում են Եվրամիությանն ու Ռուսաստանին միավորել տնտեսական տարածությունը

Ֆրանսիացիներն առաջարկում են Եվրամիությանն ու Ռուսաստանին միավորել տնտեսական տարածությունը

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ու Ռուսաստանը պետք է միավորվեն ԱՄՆ-ին, Չինաստանին և Հնդկաստանին տնտեսական դիմակայության հարցում: Այդ մասին «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հայտնել է ֆրանս-ռուսական գործարար կապերի զարգացման գծով Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ժան-Պիեռ Տոման: Նա պատմել է, որ աշնանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին Ռուսաստանի ու Եվրամիության միջև համատեղ տնտեսական տարածության ստեղծման առաջարկներ պարունակող զեկույց կներկայացնի:

Տոման ավելացրել է, որ Ֆրանսիան հանդես է գալիս եվրոպական տնտեսական տարածության մեջ Ռուսաստանի ինտեգրման կողմից, ինչի մասին բազմիցս հայտարարել են երկու երկրների նախագահները: Տոմայի կարծիքով, եվրոպական երկրները պետք է «խմբավորվեն» և ապրանք արտադրեն ողջ եվրոպական տարածության, այլ ոչ թե կոնկրետ երկրի համար:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---