Սերժ Թանկյանը Հայաստանում էր 9 օր

Սերժ Թանկյանը Հայաստանում էր 9 օր

PanARMENIAN.Net - Սերժ Թանկյանն արդեն մեկնել է Հայաստանից և պատրաստվում է իր հաջորդ ելույթին Լիբանանում, հաղորդում են Դիիմ Քոմյունիքեյշնզ ընկերությունից:

Երգիչը Հայաստան ժամանեց օգոստոսի 11-ին և մնալով 9 օր` կատարեց մի շարք այցեր։ Սերժ Թանկյանն ու իր մենեջեր Ջորջ Թոնիկյանը հասցրեցին դոնորագրվել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում։ Թանկյանը վերջերս ձայնագրել է վիդեո ուղերձ, որում կոչ է անում դիմել այդ քայլին` դոնորագրվել։

Հանրահայտ երաժիշտը Հայաստան էր ժամանել Ֆյուջիթիվ Ստուդիոս և Դիիմ Քոմյունիքեյշնզ ընկերությունների հրավերով: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման միջոցառումների շրջանակում օգոստոսի 14-ին կայացավ երգչի բացօթյա անվճար համերգը:

Հայաստանում գտնվելու օրերի ընթացքում երգիչը հանդիպեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և պարգևատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով։ Երգիչը հանդիպեց նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սերժ Թանկյանի քաղաքացիական գործունեությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր ներդրումը և այլ հարցեր։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---