Բնապահպաններն առաջարկություն են արել Տիգրան Սարգսյանին

Բնապահպաններն առաջարկություն են արել Տիգրան Սարգսյանին

PanARMENIAN.Net - Բնապահպանական խնդիրներով զբաղվող շուրջ 45 հասարակական կազմակերպություններ շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին Գիլան պետական արգելավայրին ու Խոսրովի անտառպետական արգելոցի ողջ տարածքին նախկին կարգավիճակը վերադարձնելու համար:

Այս որոշումն ընդունելով որպես բնապահպանների և կառավարության միջև արդյունավետ և երկրի համար շահավետ համագործակցության հնարավոր սկիզբ` բնապահպանները հանդես են եկել երկու գործնական առաջարկություններով`

«Առաջարկ 1. Քանի որ հյուրատան շենքի կառուցումը Գիլանի տարածքում այլևս ապօրինի է, պահանջում ենք օրինազանց մարմիններին, որոնք օրենքը խախտելով կառուցել են այս շինությունը պարտադրել նրանց իրենց իսկ միջոցներով ապամոնտաժել(քանդել) այն, մենք պատրաստ ենք մեր անդամների, ինչպես նաև արգելոցի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ օգնել իրականացնելու վերոնշյալ կիսակառույց շենքի ապամոնտաժումն ու շինարարական աղբի դուրս բերումը արգելոցի տարածքից:

Առաջարկ 2. Քանի որ կառավարության ս.թ. հուլիսի 14-ի նիստում հաստատվել է Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում պատմամշակույթային հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որը ենթադրում է շուրջ 300 հուշարձանների մոնիթորինգ, վերականգնում և բարեկարգում, մեր դաշինքը իր աջակցությունն է առաջարկում այդ աշխատանքներում»,- ասվում է «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» անունից ուղարկված հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---