Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկին շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշները:
Արդշինինվեստբանկը Moody's-ի սանդղակի «D-» BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաև որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը:
Արդշինինվեստբանկը, մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև մասնաճյուղեր ունի Լեռնային Ղարաբաղում: Բանկը ակտիվ ներդրումներ է կատարում տնտեսության բազմաթիվ ոլորտներում:
«Եթե հաշվի առնենք անցած տարիների տնտեսական բարդ իրավիճակն, ապա Moody’s հեղինակավոր գործակալության վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել մեր Բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում: Այս վարկանիշները մեզ հնարավորություն կտան ներգրավել միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաև ավելի զարգացնել մեր հարաբերությունները հին և նոր գործընկերների հետ` թե' Հայաստանում, թե' արտերկրում»,- նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը: