Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ ՀԱԿ-իշխանություն հաջող երկխոսության արդյունքում ողջ կառավարությունը կփոխվի

Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ ՀԱԿ-իշխանություն հաջող երկխոսության արդյունքում ողջ կառավարությունը կփոխվի

PanARMENIAN.Net - Շատ պաշտոնատար անձանց շահավետ չէ ՀԱԿ և իշխանությունների միջև երկխոսությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, շատ պաշտոնյաներ գիտեն, որ հաջող երկխոսության արդյունքում շատերը զրկվելու են իրենց պաշտոնից: Այդ առումով նա համոզմունք է հայտնել, որ երկխոսության հաջող ավարտի դեպքում երկրի կառավարությանն ամբողջությամբ կփոխվի: «Կարծում եմ, որ կփոխվի նաև խորհրդարանի 70 տոկոսը և ոստիկանության կազմի 90 տոկոսը»,- ասել է նա:

Անդրադառնալով բուն երկխոսությանը` Իգիթյանն ասել է, որ այն ավելի շատ պետք է կոալիցիային, քան ընդդիմությանը, քանի որ դա երկիրը փրկելու միակ միջոցն է: «Կարծում եմ, որ իշխանություններն այլընտրանք չունեն: Նրանք պետք է շարունակեն երկխոսությունը»,- ասել է նա:

Նա նաև նշել է կողմերի միջև բաց երկխոսության անհրաժեշտությունը, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, թե իրականում ինչ է տեղի ունենում: Նրա կարծիքով, կողմերի հայտարարությունների միջոցով տեղեկատվություն ձեռք բերելը սխալ է:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

3  29.08.11 - Ռաֆիկ Պետրոսյանի (ՀՀԿ) եւ Հովհաննես Իգիթյանի (ՀԱԿ) բանավեճը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---