Ռաֆիկ Պետրոսյանը ՀԱԿ և իշխանությունների միջև երկխոսության գործընթացը դադարեցնելը շինծու է համարում

Ռաֆիկ Պետրոսյանը ՀԱԿ և իշխանությունների միջև երկխոսության գործընթացը դադարեցնելը շինծու է համարում

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ընդդիմադիր ՀԱԿ և իշխանությունների միջև քաղաքական երկխոսությունը դադարեցնելու պատճառն անվանել է շինծու: Ինչպես հայտարարել է Պետրոսյանը Երևանում մամլո ասուլիսում, ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեպքը չի կարող լինել երկխոսությունը դադարեցնելու պատճառ, քանի որ դա ոչ մի կապ չունի երկրի քաղաքական կյանքի հետ: «Ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը չպետք է իրենց վրա վերցնեն դատախազության դերը և չպետք է զբաղվեն նման հարցերի լուծմամբ»,- ասել է նա:

Անդրադառնալով խափանման միջոցը փոխելու հնարավորությանը` Պետրոսյանն ասել է, որ եթե այս հարցում իշխանություններն ընդառաջեն ընդդիմությանը, ապա ապագայում կառաջանա նման սցենարի կրկնության սպառնալիք:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

3  29.08.11 - Ռաֆիկ Պետրոսյանի (ՀՀԿ) եւ Հովհաննես Իգիթյանի (ՀԱԿ) բանավեճը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---