30 օգոստոսի 2011 - 13:01 AMT
Վահագնի թաղամասի դիմաց մարդ են վրաերթի ենթարկել

Օգոստոսի 29-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 19-ամյա վարորդը Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի դիմաց, վրաերթի է ենթարկել Լորետա Հովակիմյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:

Կատարվում է քննություն: