Սեյրան Օհանյան. Ռազմական շքերթը բանակի մարտական պատրաստության ցուցանիշ չէ

Սեյրան Օհանյան. Ռազմական շքերթը բանակի մարտական պատրաստության ցուցանիշ չէ

PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթի ժամանակ կներկայացվի զինվորների մարտական պատրաստությունը, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում ձեռք բերված սպառազինությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա կարծիքով, այս շքերթը արժանի պատասխան կլինի Ադրբեջանում տեղի ունեցած ռազմական շքերթին:

«Սակայն հարկ է նշել, որ ռազմական շքերթը բանակի մարտական պատրաստության ցուցանիշ չէ»,- ընդգծել է Օհանյանը: Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանը ղարաբաղյան պատերազմում իր փորձով արդեն ցույց է տվել, որ սպառազինության քանակը նշանակություն չունի: Գլխավորը բանակի մարտական պատրաստությունն է:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---