Երևանի բազմահարկերում 1 քմ-ը 2011թ. հուլիսին կարելի էր ձեռք բերել միջինը 273 600 դրամով![]() ![]() PanARMENIAN.Net - 2011թ. հուլիսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 13 960 գործարքներ, որոնց քանակը 2011թ. հունիսի համեմատ նվազել է 17.7%-ով: Ընդ որում, ինչպես հաղորդում է Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, 2010թ. հուլիսի համեմատ այդ ցուցանիշն աճել է 2.2%-ով: 2011թ. հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3830 օտարման գործարքների 73.7%-ը կազմել են առուվաճառքները, 25.5%-ը` նվիրատվությունները և 0.8%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39.8%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 40.2%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: 2011թ. հուլիսին, 2011թ. հունիսի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 10.1%-ով, իսկ 2010թ. հուլիսի համեմատ աճել` 1.7%-ով: 2011թ. հուլիսին Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 66.6%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2011թ. հուլիսին, 2011թ. հունիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 13.7%-ով, իսկ 2010թ. հուլիսի համեմատ աճել` 6.5%-ով: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2011թ. հուլիսին Երևան քաղաքի վարչական շրջաններում (բացառությամբ Նորք-Մարաշի) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները կազմել են 279 600 դրամ` համեմատած 2010-ի նույն շրջանի 291 900 դրամի հետ: Հարկ է նշել, որ 2011թ. հուլիսին այդ գները հունիսի համեմատ աճել են 0.4%-ով (273 400 դրամ 1քմ դիմաց): 2011 թվականի հուլիսին 1 քառ. մետրը Երևանի «Կենտրոն» վարչական շրջանում կազմել է 459 200 դրամ, «Արաբկիր» վարչական շրջանում` 374 100 դրամ, «Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջանում` 272 100 դրամ, «Նոր-Նորք» վարչական շրջանում`283 200 դրամ, «Ավանում»` 243 700 դրամ, «Էրեբունիում»` 245 600 դրամ, «Շենգավիթում»` 235 500 դրամ, «Դավթաշենում»` 274 800 դրամ, «Աջափնյակում»` 236 900 դրամ, «Մալաթիա-Սեբաստիայում»` 233 900 դրամ, իսկ «Նուբարաշենում»` 150 000 դրամ: 2011թ. հուլիսին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 309 բնակարաններ, որոնց քանակը, 2011թ. հունիսի համեմատ, նվազել է 6.4%-ով, իսկ 2010թ. հուլիսի համեմատ` 4.9%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |