Ավարտվեց Երևանի ամառային ռոք փառատոն 2011-ը![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-28-ը Երևանի Ազատության հրապարակում կայացավ Երևանի ամառային ռոք փառատոն 2011-ը (Yerevan Summer Music Fest 2011): Երեք օր շարունակ ռոքասերները հնարավորություն ունեցան ունկնդրելու հայկական և արտասահմանյան խմբերի ռոք և ջազ ռոք ստեղծագործությունները: Փառատոնին Հայաստանից մասնակցել են The Beautified Project, The Bambir, Dogma, Sharak, Ulikhanyan Quintet, Oaksenham, Մեծ Բրիտանիայից VO.X, Դանիայից Oliver Weers, Soren Andersen, Գերմանիայից Panzerballet, Վրաստանից Tako & Green Mama, Իտալիայից Euro Groove Department և ԱՄՆ և Իրանից Karmandan խմբերը: Համերգի կազմակերպիչներն ու մասնակից խմբերը համոզված են, որ ռոքը Հայաստանում ապագա ունի, քանի որ ռոքն ունի իր իսկական երկրպագուները` «ռոքի մահապարտները»: Փառատոնի կազմակերպիչն էր «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, իսկ հովանավորը «Արզնի» հանքային ջուրը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |