Երևանի հեռուստաաշտարակի տակ Սոսն ու Վարդիթերը «Չինական պատ» են կառուցում![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնից հստակ երևում է Նորք-Մարաշի լանջին ձգվող մոտ 1 կմ երկարությամբ և մի քանի մետր բարձրությամբ հսկայական պատը, որի շինարարությունը բուռն շարունակվում է: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց տեղում պարզել` ինչ պատ է դա, որքանով է օրինական և որ կազմակերպությունն է կատարում շինարարական աշխատանքները: Շինարարության հրապարակում ոչ մի ցուցանակ չկա, որն արդեն իսկ օրենքի խախտում է: Աշխատող բանվորները հրաժարվեցին որև բան ասել, իսկ աշխատանքերը ղեկավարող ոմն «Սևը» PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ պատի շինարարությունը նախատեսում են ավարտել մինչև հունվար: Հարցին, թե ի վերջո ինչ են կառուցում, Սևը պատասխանեց. «Հունվարին կգաս կտեսնես»: Նա նշեց, որ շինարարության համար պատասխանատու են ինքն ու իր բանվորները, իսկ շինարարական ընկերության անունը «Սոս և Վարդիթեր» է: Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին, որ պատը գտնվում է Նորք-Մարաշում, հետևաբար` պետք է դիմել տվյալ վարչական շրջանի պատասխանատուին: Վերջինս` Արմենը, նշեց, որ առաջին անգամ է լսում պատի մասին և մեծ ցանկություն հայտնեց այն տեսնելու: 10 րոպե անց Արմենը տեղեկացրեց, որ պատն իրականում գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, և լավ կլինի հենց այդ տարածքի պատասխանատուի հետ խոսել: Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուն, որը հրաժարվեց ներկայանալ, լսելով հարցը, զարմացավ: Շատ արագ գտավ Արմենին, հարցրեց` «ինչի ես իմ վրա գցել», նա էլ պատասխանեց, որ դա Կենտրոնում է, թող Կենտրոնն էլ պատասխանի: Այնուհետև Կենտրոնի պատասխանատուն խոսափողը փոխանցեց «այդ հարցով զբաղվողին», նշեց`«Հարութի պատի հարցով են զանգել, առ պատասխանի»: «Այդ հարցով զբաղվողը» ասաց, որ «ամեն ինչ օրինական է, բոլոր թղթերն իրենք ունեն»: Եթե ցուցանակ չկա, դա օրենքի խախտում չի: Իսկ թե ինչ են կառուցում, ասել չի կարող: Պետք է դիմել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչություն, որտեղ ի դեպ երկու օր է չեն պատասխանում հեռախոսազանգերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |