Քաղաքապետը կառուցապատող ընկերություններին ներդրումային առաջարկներ է ներկայացրել

Քաղաքապետը կառուցապատող ընկերություններին ներդրումային առաջարկներ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մայրաքաղաքում շինարարության նոր մշակույթի ձևավորումն անհրաժեշտություն է: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անդրադառնալով շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչներին, Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է` շինարարությանը հարող տարածքներում կառուցապատողները պարտավոր են քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների երթևեկության համար ապահովել անվտանգ ու հարմարավետ տեղաշարժ: Քաղաքապետի կողմից պահանջ է դրվել խստորեն հետևել ոչ միայն այդ չափորոշիչների, այլև շինարարության ժամկետների պահպանմանը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով քաղաքապետարանի ներդրումային առաջարկները` Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ ծրագրերը կարող են հետաքրքրել հնարավոր ներդրողներին. «Դրանք Հաղթանակ զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, «Արտ Վիլիջ» ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի կառուցման, գլխավոր պողոտայում «Հին Երևան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային առաջարկներն են, ինչպես նաև հյուրանոցային համալիրների կառուցման և Հրազդանի կիրճում բարեկարգման և հանգստի գոտու ստեղծման նախագծերը»,-նշել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---