ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսուհետ ընկերության կանխավճարային բաժանորդները՝ ակտիվացնելով ինտերնետ փաթեթներ, կստանան կրկնակի մեծ ծավալի տվյալներ ստանալու և ուղարկելու հնարավորություն` նախկին սակագնով:
Այսպես, 1500 դրամի դիմաց նախկին 50 Մբ-ի փոխարեն կարելի է ակտիվացնել 100 ՄԲ ծավալի ինտերնետ փաթեթ: 400 դրամի դիմաց կարելի է ակտիվացնել 20Մբ ծավալի ինտերնետ փաթեթ, 2500 դրամի դիմաց՝ 200 Մբ, իսկ 6000 դրամի՝ 1000 Մբ։