1 սեպտեմբերի 2011 - 13:00 AMT
Այսօր առավոտյան Օպերայի և բալետի թատրոնում իբր ռումբ էին տեղադրել

Սեպտեմբերի 1-ին`ժամը 07.15-ին ստացված ահազանգի համաձայն, Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում տեղադրված է ռումբ:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Որոնողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ ոստիկանության կինոլոգների խումբը և ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Ժամը 9.42-ին հայտարարվել է տագնապի ավարտ`ռումբ չի հայտնաբերվել: