Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 1-ին վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին 4,5 մլն դրամ հատկացրել ։
Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին իր դռները կբացի Մատենադարանի նոր մասնաշենքը, որտեղ հնարավոր կլինի այցելուին ցուցադրել նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծված առաջին գիրք-ալբոմը և հայ միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցները։ Պետբյուջեից հատկացված միջոցները կուղղվեն նորակառույց գիտական մասնաշենքի գլխավոր ընթերցասրահի համար վեց մեծադիր վահանակների և էլեկտրոնային պատի ձեռքբերմանը: