1991-ի անկախությունից հետո «մենք կորցրեցինք Հայաստանը»: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով, Խորհրդային Հայաստանն ուներ զարգացած արդյունաբերություն, շինարարություն, արվեստ և մտավորականություն, որոնք անկախություն ձեռք բերելուց հետո կորցրեցինք:
Անդրադառնալով ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին` Թովմասյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին և ղեկավարությանը, հիշեցնելով, որ ԼՂ ազատության համար պայքարի ակունքներում կանգնած են եղել կոմունիստները: