Ստոքհոլմում բացվել է Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսը![]() 2 սեպտեմբերի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 2-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմի Ծովային պատմության թանգարանում բացվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) «Այվազովսկի-վարպետ» խորագրով ցուցահանդեսը, հայտնում է ռուսական ИТАР-ТАСС գործակալությունը: Այն շարունակվելու է մինչև նոյեմբերի 15-ը: Հատուկ ցուցահանդեսի համար հրատարակվել է անգլերեն և շվեդերեն ալբոմ: Ցուցահանդեսի կազմակերպիչները ակնկալում են մեծ հետաքրքրություն, քանի որ նկարչի անունը վերջերս երկրում մեծ աղմուկ էր բարձրացրել: Շվեդական Ուպսալա քաղաքի բնակիչներից մեկը պատահաբար գտել էր Այվազովսկու «Ճակատամարտ Բոմարսունդի համար» կտավը և վաճառել 1.2 միլիոն ամերիկյան դոլարով: Կտավի մեկնարկային գինը 16 հազար դոլար է կազմել: Հովհաննես Այվազովսկին (Հովհաննես Գայվազյան) ծնվել է 1817թ-ի հուլիսի 17-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում: Հայրը` Կոնստանտինը եղել է վաճառական, ով Լեհաստանի հյուսիս էր տեղափոխվել Արևմտյան Հայաստանից: Մայրը` Հռիփսիմեն եղել է դերձակ: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում, այնուհետև Սիմֆերոպոլի գիմնազիայում: Ավարտել է Պետերբուրգի Վորոբյովի անվան գեղարվեստի ակադեմիայի բնանկարի բաժինը: Առաջին ցուցահանդեսները ցուցադրվել են հենց այդ ակադեմիայում: Բազմիցս եղել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում, քանի որ նրա եղբայրը` Գաբրիելը եղել է Մխիթարյան միաբանության անդամ: Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել եվրոպական քաղաքներում: «Ծովը իմ կյանքն է» ասում էր նկարիչը: Զբաղվել է բարեգործությամբ: Նրա երկրորդ կինը` Աննա Բուռնազյանը ավելի է մոտեցրել նրան հայ ազգի հետ: 1890-ական թվականների Համիդյան կոտորածները նրա վրա շատ ծանր են ազդում: Այդ ազդեցության տակ նա նկարում է «Հայերի կոտորածը Տրապիզոնում», «Հայերին կենդանի նետում են ծովը» և այլն: Նա նաև օգնել է հայ գաղթականներին: Այվազովսկին մահացել է 1900 թ-ի ապրիլի 19-ին և թաղվել է հարազատ քաղաքի Սբ. Սարգիս եկեղեցու բակում: Վերջին անգամ իր կենդանության օրոք ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում: Իր վերջին նկարն է «Բայրոնի ժամանումը Սբ. Ղազար կղզի»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |