Ադրբեջանցի դիվանագետները որոշել են ուսումնասիրել Բակո Սահակյանին հղված շնորհավորական ուղերձները![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարությունն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկիի և Ազգային Ժողովի նախկին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հղած շնորհավորական ուղերձները ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ: Ինչպես պնդվում է, նամակում «սադրիչ հայտարարություններ» են պարունակվում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչները բացառիկ հերոսություն և հայրենասիրություն են դրսևորել: «Նրանք պաշտպանում էին իրենց կանանց, երեխաներին, իրենց տարածքը և հաղթանակի հասան այդ պայքարում»,- նշվում է շնորհավորական ուղերձներում, որոնք «կասկածելի» են թվացել ադրբեջանական կողմին: Նամակի հեղինակները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների հայրենասիրությունը պահպանվում է մինչ օրս: «Նրանք հասկանում են, որ դեռ վաղ է զենքը վայր դնելը: Նրանք կատարում են իրենց այդ հայրենասիրական պարտքը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները ողջ աշխարհի համերաշխության բարոյական իրավունքն ունեն»,- ասվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ Սլովակիայի նախկին վարչապետի «սադրիչ» շնորհավորանքում: Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը տոնում է անկախության հռչակման 20-ամյակը: Տոնի առիթով Ստեփանակերտ են ժամանելու հյուրեր ինչպես Երևանից, այնպես էլ արտասահմանից: Տոնական միջոցառումների ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքում տեղի կունենա մեծ համերգ հայկական էստրադայի և արտասահմանյան աստղերի մասնակցությամբ: Միջոցառումներին կմասնակցեն արցախյան պատերազմի վետերաններ, մարզիկներ, մշակույթի գործիչներ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |