Շվեդիայում լույս է տեսնելու ֆիլմ Եղեռնի տարիներին փրկված և դաջված կանանց մասին![]() 3 սեպտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Այս ամիս Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում լույս է տեսնելու Սյուզան Խարդալյանի «Տատիկի դաջվածքները» ֆիլմը, հայտնում է asbarez-ը: Ընդհանուր առմամբ, 58 րոպեանոց ֆիլմը ռեժիսորի տատիկի` Խանումի օրինակով ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունից փրկված, սակայն Օսմանյան կայսրությունում մնացած կանանց մասին, ովքեր ստիպած դարձել են մարմնավաճառներ, իրենց կյանքը փրկելու համար: Բոլոր այդ կանանց դեմքի ծնոտին, բերանի անկյուններին և ճակատին հատուկ դաջվածքներ էր արվում, որպեսզի նրանք տարբերվեին հասարակության մյուս անդամներից: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանց որոշ մասին հաջողվել է փրկվել: Սյուզան Խարդալյանը անկախ կինոգործիչ է և գրող: Նա մասնագիտությամբ լրագրող է և սովորել է Բեյրութի և Փարիզի համալսարաններում և մինչև ռեժիսուրայով զբաղվելը Ֆրանսիայի մայրաքաղաքում աշխատել է մասնագիտությամբ: Հանդիսանում է 20-ից ավելի ֆիլմերի հեղինակ, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում («Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրեյդը Գազայից», «Վերադարձ դեպի Արարատ» և այլն): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |