Մեկնարկել է «ԲարՔեմփ Արցախ 2011»-ը![]() ![]() PanARMENIAN.Net - Այօսր` սեպտեմբերի 3-ին Արցախում մեկնարկեց «ԲարՔեմփ Արցախ 2011»-ը: Մասնակիցներն այժմ գտնվում են Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցում, որտեղ ընթանում է տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված չկոնֆերանսը: «ԲարՔեմփ Արցախ 2011»-ին մասնակցում է 60 մարդ Հայաստանից և Սփյուռքից և 40 մարդ հենց Արցախից: Հայաստանից և Սփյուռքից ժամանած մասնակիցները երեկ ներկա եղան Ստեփանակերտում անցկացվող Արցախի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Իսկ այսօր շնորհանդեսների ավարտից հետո մասնակիցները կշրջեն Շուշիում և կայցելեն Դադիվանք: «Արցախի կրթական հիմնադրամ»-ի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը չկոնֆերանսի բացման ժամանակ նշեց, որ «ԲարՔեմփ Արցախի» անցկացման վայրն ընտրվել է Շուշին քարոզչական տեսակետից: Նա խնդրեց չկոնֆերանսից հետո Շուշիի մասին տեղեկություններ տարածել ինտերնետում: Չկոնֆերանսի կազմակերպիչն է «Արցախի կրթական հիմնադրամ»-ը, աջակիցը՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը ինտերնետով ապահովում է «Արմինկո» ընկերությունը։ Հայաստանում չկոնֆերանսն առաջին անգամ անցկացվել է 2009թ-ին, որին հաջորդել են «ԲարՔեմփ Երևան» 2010 և 2011-ը։ Իսկ Արցախում առաջին անգամ այն կայացել է անցյալ տարի։ BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |