3 սեպտեմբերի 2011 - 14:58 AMT
Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը կաշխատի ԱՊՀ տարածքում ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ

Ռուսաստանը կաշխատի ԱՊՀ տարածքում ռուսաց լեզվի, որպես ազգամիջյան հաղորդակցության եզակի միջոցի, տարածման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք կաշխատենք ԱՊՀ շրջանակներում ռուսաց լեզվի տարածման ուղղությամբ, ինչն ամենևին չի նվազեցնում ազգային լեզուների դերը»,-ասել է նա Դուշանբեում ընթացող ԱՊՀ նախագահների խորհրդի նիստում:

Նախագահը հիշեցրել է, որ ռուսաց լեզուն շարունակում է մնալ ԱՊՀ աշխատանքային լեզու և պահպանում է իր դերը հետխորհրդային տարածքում:

«Այն օգնում է մեզ լուծել ընդհանուր խնդիրները»,-ասել է ՌԴ նախագահը: