8 սեպտեմբերի 2011 - 11:48 AMT
Թուրքիան որոշել է նպաստե՞լ ղարաբաղյան կարգավորմանը

Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում բարենպաստ մթնոլորտի հաստատման հիմնական խոչընդոտն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում:

Հարցազրույցում Գյուլը նշել է, որ Թուրքիան շահագրգռված է, որ իրավիճակը մերձակա տարածաշրջանում լինի կայուն ու բարեկեցիկ»: Այդ համատեքստում նա ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը համակողմանի աջակցություն ցուցաբերել խնդրի լուծման որոնումներին, որին անձամբ մասնակցում է նաև ՌԴ նախագահը և անհրաժեշտ ամեն ինչ անել հակամարտության կարգավորման համար:

Նախագահը նաև նշել է, որ հակամարտության կարգավորումը դրական կանդրադառնա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վրա»: