Պաղեստինը ՄԱԿ-ին խնդրել է ճանաչել իր պետականությունը, չնայած ԱՄՆ-ի կոչերին 8 սեպտեմբերի 2011 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հասցեագրված նամակը Պաղեստինի ինքնավարության կողմից ուղարկվել է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ: Նամակում միջազգային հանրությանն ուղղված կոչ կա` «գործադրել բոլոր ջանքերը պաղեստինյան ժողովրդի արդար պահանջների բավարարման համար», հաղորդում է իսրայելյան Haaretz-ը: ԱՄՆ Պետքարտուղարությունը բազմիցս հանդես է եկել սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանի ընթացքում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ վերջինիս դիմումը հետ կանչելու կոչերով: ԱՄՆ-ը պատվիրակություն է ուղարկել տարածարջան, որը փորձում է կանխել Պաղեստինի միակողմանի դիմումը ՄԱԿ` 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության ճանաչմանը հասնելու և այդ կազմակերպությունում լիիրավ անդամություն ստանալու համար: Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն առաջին անգամ հայտարարել է, որ սեպտեմբերին դիմելու է ՄԱԿ` Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության անկախությունը ճանաչելու համար: Այդ հայտարարությունն առաջացրել է Իսրայելի, ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան պետությունների կտրուկ արձագանքը, որոնք այդ քայլն անվանել են միակողմանի և հանդես եկել Իսրայելի հետ` իսրայելյան բնակեցումների հետ կապված հարցի պատճառով 2010-ի սեպտեմբերին ընդհատված խաղաղ բանակցությունների վերսկսման կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |