Վիեննայում կայացել է ՈՒԵՖԱ-ի և ԵՄ անվտանգության հարցերով տասներորդ համատեղ խորհրդաժողովը![]() 10 սեպտեմբերի 2011 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Վիեննայում կայացել է ՈՒԵՖԱ-ի և ԵՄ անվտանգության հարցերով տասներորդ համատեղ խորհրդաժողովը: Խորհրդաժողովի հիմնական խնդիրներից մեկն է անվտանգության ոլորտում առաջնային փորձի փոխանակությունը, եվրագավաթի հանդիպումների կազմակերպման վերաբերյալ իրենց փորձի փոխանակությունն ու երկրպագուների և մարզադաշտերի աշխատակիցների կարծիքի ունկնդրումը: Դրա հետ զուգահեռ կապ կհաստատվի ակումբների անվտանգության սպաների միջև, ինչը հետագայում կնպաստի հիմնարար դրույթներին, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն Եվրոպայում ֆուտբոլային հանդիպումների ժամանակ անվտանգության բարձրացմանը, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը: ՈՒԵՖԱ Մարզադաշտերի և անվտանգության կոմիտեի ղեկավար Մարկ Թիմմերի հակիրճ ողջույնի խոսքից հետո հանդիպման մասնակիցները ունկնդրեցին ՈՒԵՖԱ նախագահի խորհրդական Վիլյամ Գայարի և Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկլ-Լայտների ելույթները անվտանգության ոլորտում ԵՄ և ՈՒԵՖԱ-ի համագործակցության հեռանկարների թեմայով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |