Կարինե Դանիելյան. Նարեկ Սարգսյանի բոլոր նախագծերը հակաէկոլոգիական են ու հակասոցիալական![]() 10 սեպտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - «Նարեկ Սարգսյանի բոլոր նախագծերը հակաէկոլոգիական են, հակամշակութային ու հակասոցիալական»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետի երեկվա մամուլի ասուլիսին, ասել է «Հանուն մարդկության կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։ Մամուլի ասուլիսի ժամանակ Նարեկ Սարգսյանը նշել էր, թե իրեն քննադատողներն ու Կարինե Դանիելյանը ստում են` ասելով, որ Հանրապետության հրապարակի թմբուկի այժմյան նախագիծը 3 անգամ գերազանցում է թամանյանականը։ «Ես այդ մասին կարդացել էի ճարտարապետների կարծիքները։ Անգամ եթե նախագծով հիմա ամեն ինչ նորմալ է և Թամանյանի գծածով է, հետո թմբուկը 2-3 անգամ ավելի մեծ կլինի»,- պատասխանեց Կարինե Դանիելյանը` որպես օրինակ մատնանշելով նույն Նարեկ Սարգսյանի նախագծած Հյուսիսային պողոտան. «Կառավարության որոշմամբ այն պետք է Օպերայի շենքից բարձր չլիներ, բայց բոլորս տեսանք, թե ինչ ստացվեց»։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Նարեկ Սարգսյանն ասել էր` իր նախագծերը չեն ընդունում, որովհետև կա անձնական հաշիվների մաքրման բաղադրիչ։ «Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքերով, մեծ ներդրում ունեմ Երևանի կառուցման մեջ։ Այսօրվա Երևանը 10 տարվա վաղեմության Երևանը չէ»,- համեստաբար նշել էր ճարտարապետը։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |