Եգիպտոսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել![]() 10 սեպտեմբերի 2011 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ՆԳՆ-ն շաբաթ օրը հայտնել է արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին, այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ներխուժել Կահիրեում Իսրայելի դեսպանատան շենքը, հաղորդում է «Ռոյթերսը»՝ հղում անելով պետական հեռուստատեսությանը: Բացի այդ, Եգիպտոսի վարչապետ Իսամ Շարաֆը մտադիր է հատուկ խորհրդակցություն անցկացնել մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ընդ որում, Իսրայելի դեսպանատան մոտ տուժածների քանակը հասել է 219-ի: Ինչպես նախկինում հայտնել էին ԶԼՄ-ները, Եգիպտոսում Իսրայելի դեսպանը մտադիր էր մեկնել երկրից դեսպանատան աշխատակիցների և ընտանիքի հետ: ԱՄՆ նախագահ Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ցուցարարները փորձել են ներխուժել Կահիրեում Իսրայելի դեսպանատան շենք: Ավելին, ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ուղերձ է հղել Պենտագոն՝ պաշտպանություն խնդրելով ցուցարարներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |