Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» լավագույն խաղացողը «Վոլինի» հետ խաղում![]() 10 սեպտեմբերի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբաս արենայում» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Վոլինի» նկատմամբ: Միրչա Լուչեսկուի սաներին հաջողվեց 5 գնդակ խփել՝ սեփական դարպասներն ընդունելով միայն մեկը: Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին շաբաթվա ընթացքում երրորդ խաղն է անցկացրել ու բոլոր խաղերում նրա թիմերը հաղթանակ են տոնել: Խաղից հետո Մխիթարյանը խոստովանել է, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվեց, բացի գոլերի մեծ քանակից, քանի որ վտանգավոր պահերով «Շախտոյրը» կարող էր կրկնակի անգամ լավ արդյունք ունենալ: «Ինձ համար կարևոր էր լավագույնը ճանաչվել «Դոնբաս արենայում», քանի որ դա ինձ ավելի վստահ է դարձնում, իսկ դա շատ կարևեր է ցանկացած խաղացողի համար: Սակայն, դա միայն իմ նվաճումը չէ, այլ «Շախտյորի» բոլոր ֆուտբոլիստների, որոնք օգնեցին ինձ լավագույնը լինել դաշտում: Մենք ամեն ինչ կանենք Պորտուգալիայում լավ խաղ ցուցադրելու ու հաղթելու համար»,-մեջբերում է նրա խոսքերը «Շախտյորի» պաշտոնական կայքը: Հաղթանակից հետո թիմը վաստակել է 23 միավոր և մեկ հորիզոնականով բարելավել իր դիրքը մրցաշարային աղյուսակում: «Շախտյորի» հաջորդ խաղը կլինի սեպտեմբերի 13-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ նա կհյուրընկալվի 2010-11թթ. Եվրոպայի լիգայի հաղթող «Պորտուի» հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |