Էրգենեկոնը հարձակում էր նախատեսում «Ակոսի» խմբագրության վրա Հրանտ Դինքի սպանությունից հետո![]() 10 սեպտեմբերի 2011 - 11:48 AMT PanARMENIAN.Net - «Էրգենեկոն» խումբը, որը հարձակում էր կազմակերպել «Ջումհյուրիեթ» թուրքական թերթի խմբագրության վրա, նախատեսում էր նույնպիսի հարձակում կատարել նաև «Ակոս» թերթի խմբագրության վրա, արդեն Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այդ մասին դատական լսումների ժամանակ հայտարարել է խմբագրության վրա հարձակման գործով մեղադրյալներից մեկը՝ Բեդիրհան Շինալը, գրում է Today’s Zaman-ը: Պատասխանելով դատավորի հարցին հարձակման կազմակերպիչների մասին՝ Շինալը նշել է. « Խմբագրության վրա հարձակման համար ինձ վճարած մարդիկ չկատարեցին խոստումը և ահա ես այստեղ եմ»: Ըստ նրա, պատվիրատուներն էին ոմն մի քահանա և ստամբուլցի գործարար, որոնց հետ իրեն ծանոթացրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, որի անունը նա չի նշել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |