Սեյրան Օհանյանը Լեհաստանում քննարկել է հայ-լեհական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը![]() 10 սեպտեմբերի 2011 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ից 9-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործունեության վերաբերյալ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրերի ստորագրման, ինչպես նաև ռազմակրթական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Այցի առաջին օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Կիելցե քաղաքում կազմակերպված պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդես, որի վերաբերյալ Սեյրան Օհանյանը իր տպավորություններն է ներկայացրել Լեհաստանի պաշտպանության ոլորտի պատասխանատուներին և քննարկել հայ-լեհական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, պաշտպանական գնումների, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները: Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի խնդիրները և զարգացման ծրագրերը, իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում, Հայաստանի անվտանգության մարտահրավերները: Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է նաև լեհական բանակի պատմության թանգարան, ծաղկեպսակ դրել Անհայտ Զինվորի հուշակոթողին: Սեպտեմբերի 10-ին Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան, հաղորդում է ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |