Ամերիկահայերը մեղադրել են ԱՄՆ պետդեպարտամենտին Հայոց ցեղասպանության հարցում անազնիվ քաղաքականության մեջ![]() 10 սեպտեմբերի 2011 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական համայնքը ակտիվացրել է իր գործունեությունը ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի հեռագրերի WikiLeaks-ի հրապարակումներից հետո: Մասնավորապես, WikiLeaks-ը հրապարակել է թուրք պրոֆեսորի 2004թ. ուղերձը Ստամբուլում Ամերիկայի խորհրդի նախագահին, որտեղ նա հայտնում է ԱՄՆ պաշտոնյաին, որ զտումներ են կատարվել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվներում: Այս կապակցությամբ Ամերիկահայերի խորհրդը բաց նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ կոչ անելով փոխել ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Լինելով ԱՄՆ քաղաքացիներ, մենք հուսով էինք, որ պետդեպարտամենտը ազնվորեն է ներկայցնում մեր շահերը, սակայն, ինչպես հայտնի դարձավ WikiLeaks-ի հրապարակումներից, պետդեպարտամենտը տարիներ շարունակ գիտեր Հայոց ցեղասպանության ու փաստաթղթերի ոչնչացման մասին, և միևնույն ժամանակ կոչ էր անում Հայաստանին ու Թուրքիային բարիդրացիական հարաբերություններ հաստատել»: Ըստ Խորհրդի ղեկավարության ներկայացուցիչ Սևակ Խաչատուրյանի, հայերը ձգտում են կայունություն հաստատել տարածաշրջանում, սակայն ոչ պատմական անարդարության հաշվին: «Մենք խնդրում ենք պետդեպարտամենտին վերանայել Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ դիրքորոշումը և կոչ անել թուրքական իշխանություններին ընդունել սեփական պատմական անցյալը»,-ասվում է Խաչատուրյանի նամակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |