Նոյեմբերի 11-14-ին Երևանում տեղի կունենա հանդբոլի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկությունը10 սեպտեմբերի 2011 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի միջազգային ավանդական մրցաշարն այս տարի կանցկացվի Երևանում: Նոյեմբերի 11-14-ին այն կկայանա երրորդ անգամ: Հիշեցնենք, որ առաջին ստուգատեսը անցկացվել էր երկու տարի առաջ Հայաստանի մայրաքաղաքում: 2010-ին Վանաձորն էր հյուրընկալել երկրորդ մրցաշարի մասնակիցներին: Ի դեպ, այդ ստուգատեսում առաջին անգամ մեր երկրի ընտրանին հանդես եկավ Ֆրանսիայից միացած մեր հայրենակից խաղացողներով թիմ կազմած, և Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը, հայտնումէ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Այս տարի ևս ստուգատեսը նախատեսվում է բարձր մակարդակով կազմակերպել: Մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հանդբոլիստների Ռուսաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի հավաքականները: Այնպես որ, մեր հանդբոլիստների մրցակիցներն ահեղ են: Ի դեպ, Հայաստանի հավաքականի կազմը կրկին կուժեղացնեն Ֆրանսիսյում բնակվող մեր հայրենակիցները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |