Xerox կորպորացիայի ներկայացուցիչ Օջենի Սամիսը Երևանում հանդես կգա անվճար սեմինարով![]() 10 սեպտեմբերի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին և 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճում տեղի կունենա Xerox կորպորացիայի ներկայացուցիչ, նախագծերի կառավարիչ Օջենի Սամիսի անվճար սեմինարը «Նախագծերի կառավարման սկզբունքները» թեմայով։Սեմինարը կազմակերպել է «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան» Հայաստանի Ամերիկյան համալսարանին կից Ճարտարագիտական քոլեջի հետ համատեղ։ «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի» նախագահ Ալբերտ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սեմինարի նպատակն է հանրաճանաչ դարձնել նախագծերի կառավարման ոլորտը։ «Սեմինարների ընթացքում Օջենի Սամիսը կներկայացնի նախագծերի կառավարման ընդհանուր տեսությունը, փուլերը, գործարարության դրույթները և նախագծերի կառավարչի պարտականությունները և կկիսվի իր փորձով»։ Օջենի Սամիսը կպատմի նաև, թե ինչպես հասնել հաջողության։ «Նախագծի հաջողությունը կախված է երեք կարևոր տարրերի՝ որակի, արժեքի և արտադրանքի միջև հավասարակշռությունը պահպանելուց։ Այս ամենի մասին Օջենի Սամիսն անպայման կխոսի»,-ավելացրեց Ալբերտ Պողոսյանը։ Ալբերտ Պողոսյանի խոսքով սեմինարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 150 մարդ։ Գրանցվել կարելի է «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիայի» կայքում։ Սեմինարի ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Facebook-ում սեմիանրի իրադարձության էջում։ Օջենի Սամիսը աշխատում է Xerox կորպորացիայում արդեն 27 տարի։ Նա նախագծերի կառավարման ոլորտում հաջողությունների հասնելու մեծ փորձ ունի, պարսկահայ է։ Սովորել է էլեկտրատեխնիկա մասնագիտությամբ, ունի գիտելիքներ համակարգչային ճարտարագիտության, վաճառքի, մարքեթինգի, ֆինանասների և այլ ոլորտներում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |