«Լավագույն մարզական ընտանիք 2011» մրցույթի անցկացմանը տրամադրվել էր 69 մլն դրամ10 սեպտեմբերի 2011 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2011» մրցույթի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ էր մտել 103 ընտանիք (324 մարդ): Միջոցառմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Իր խոսքում Պետրոսյանը նշեց, որ սպորտի և երիտասարդության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում մասսայական սպորտին և անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում սպորտն էլ ավելի զարգանա: «Օլիմպիական կոմիտեն միշտ էլ զարկ է տվել Օլիմպիական գաղափարների զարգացմանը, և այս մրցույթը նաև նպաստում է, որ միջազգային մրցաշարերում հայ մարզիկները լավ արդյուքներ գրանցեն»,- ասել է Գագիկ Ծառուկյանը, որը պարգևատրել է մրցաշարի ամենափոքրիկ մասնակիցներին: Եզրափակիչ փուլում 1-3 տեղեր զբաղեցրած ընտանիքները ստացան համապատասխանաբար 500, 400 և 300 հազարական դրամ: Մրցաշարն անցկացվեց 3 տարիքային խմբերում, 1-ին խմբում հաղթել է Գրիգորյանների ընտանիքը ( Երևան) երկրորդում` Ալեքսանյանների ( Շիրակ) և երրորդում` Պողոսյանների (Երևան): Մրցանակակիրներին պարգևատրեց ՀՀ նախագահը և նշեց, որ այս մրցույթում կարևորը ոչ թե հաղթելն է, այլ այն, որ տարեցտարի առողջ ապրելակերպ նախընտրող ընտանիքների թիվը Հայաստանում աճում է: «Այս միջոցառման նպատակն է, որ Հայաստանում ավելի ամուր ընտանքիներ լինեն, և հույս ունեմ, որ մյուս տարի մասնակից ընտանիքների թիվը կավելանա և ավելի լավ արդյունքներ կգրանցվեն»: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն անցկացվեց 8-րդ անգամ, 2010 թվականին մասնակցել է 347 ընտանիք, իսկ 2011-ին` 1122: 2010-ին մրցանակային ֆոնդը կազմել է 23 մլն դրամ, իսկ 2011-ին` 69 մլն դրամ, որից 55-ը կազմել է պարգևատրման ֆոնդը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |