Թուրքիան օգտագործում է ՆԱՏՕ-ն թանկարժեք ռազմական տեխնիկա գնելու համար, գտնում է փորձագետը![]() 10 սեպտեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի ֆինանսական միջոցների օգնությամբ Թուրքիան փորձում է ձեռք բերել այն ռազմական տեխնիկան, որը չի կարող իրեն թույլ տալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, անցյալում, ռազմական իմաստով Թուրքիան արդեն փորձել է ինքնուրույն դառնալ, սակայն, հասկացել է, որ բավարար ֆինանսական միջոցներ չունի դրա համար: «Ուստի, Անկարան օգտվում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունից ռազմական հզորության հասնելու համար»,-ասել է նա: Հովհաննիսյանը նշել է, որ Թուրքիայում ՆԱՏՕ ՀՀԿ տեղակայմամբ երկիրը ռազմական առումով կհզորանա, ինչը կարող է մտահոգել Իրանին ու Իսրայելին: Թուրքիան իր տարածքում կտեղակայի ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման վտանգի վաղ նախազգուշացման ռադար: Սառը պատերազմի տարիներին Թուրքիան կարևոր դերակատարություն ուներ ՆԱՏՕ-ի համակարգում՝ երկու հակամարտող ճամբարների միջև իր աշխարհագրական դիրքի շնորհիվ: Սակայն, սառը պատերազմի ավարտից հետո երկիրը չկորցրեց իր ռազմավարական նշանակությունը, քանի որ առկա են բացահայատ հակաարևմտյան ուղղվածության պետություններ՝ օրինակ, Իրանը, որը զարգացնում է սեփական հրթիռային ներուժը: Սեպտեմբերի 6-ին Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին քննադատել է Թուրքիայում նման համակարգի տեղակայման ծրագիրը: Վահիդին նշել է, որ Իրանի կարծիքով, ԱՄՆ և Արևմուտքի ցանկացած ներկայություն իսլամական երկրում «ապակայունացնող է ու վտանգում է անվտանգությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |