Լիբիան վերսկսել է նավթի արդյունահանումը![]() 12 սեպտեմբերի 2011 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Լիբիան շաբաթ օրը վերսկսել է նավթի արդյունահանումը: Այդ մասին հաղորդել է անցումային կառավարության վարչապետ Մահմուդ Ջիբրիլը: Նա խոստացել է մոտ ապագայում ավելացնել արդյունահանումը, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Ջիբրիլը նշել է, որ վեցամսյա քաղաքացիական պատերազմի ժամանակ դադարեցված արդյունահանումը շուտով կվերսկսվի երկրի արևմուտքում: Լիբիան ունի Աֆրիկայում խոշորագույն նավթի պաշարները և մինչև պատերազմն արտահանում էր օրական 1.6 մլն բարել նավթ` նավթի 85 տոկոսը վաճառելով Եվրոպային: Ազգային անցումային խորհուրդը գրավել է երկրի մայրաքաղաքը` Տրիպոլին, բայց մի քանի քաղաքներում դեռ շարունակվում են մարտերը Մուամար Քադդաֆիի կողմնակիցների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |