Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի սեպտեմբերյան վարկանիշում կզբաղեցնի 44-րդ տեղը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի սեպտեմբերյան վարկանիշում կզբաղեցնի 44-րդ տեղը

PanARMENIAN.Net - Football-rankings.info-ն ներկայացրել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշը, որի համաձայն Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի սեպտեմբերյան վարկանիշում բարձրանալու է 27 հորիզոնականով և 610 միավորով զբաղեցնելու է 44-րդ տեղը: Հավաքականը սեպտեմբերին անցկացրել է երկու արտագնա պաշտոնական խաղ և երկուսում էլ տարել վստահ հաղթանակներ` Անդորրա-Հայաստան` 3:0, Սլովակիա-Հայաստան` 4:0:

ՖԻՖԱ -ն ազգային հավաքականների պաշտոնական վարկանիշը ներկայացնելու է սեպտեմբերի 21-ին:

Հայ ֆուտբոլիստները ԵԱ ընտրական մրցաշարի B խմբում 3-րդ տեղում են: Հոկտեմբերի 7-ին Երևանում հայկական թիմը խաղալու է Մակեդոնիայի հետ, հոկտեմբերի 11-ին` Իռլանդիայի:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---