Մինչև տարեվերջ Սիրիայում կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններ12 սեպտեմբերի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին Սիրիայում կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շահաբանը, գրում է «ՌԻԱ Նովոստի« գործակալությունը: «Երբ կձևավորվեն կուսակցությունները, այս կամ այն քաղաքական ուժերը, հնարավոր կլինի խոսել խորհրդարանական ընտրությունների մասին: Ընտրությունները կարող են կայանալ մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին, օրինակ փետրվարին»,-ասել է նա: Օգոստոսի 18-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հայտնել է, որ սիրիական բանակը դադարեցրել է ուժային գործողությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ: Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնականա ներկայացուցիչը, Ասադի հետ հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ «բոլոր ռազմական գործողությունները անհապաղ կասեցվեն»: Ընթացիկ տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվեցին զանգվածային հակակառավարական ցույցերը, անվտանգության ուժերի կողմից հարյուրավոր մարդիկ սպանվեցին: Բողոքների ճնշման համար կիրառվեց ծանր ռազմատեխնիկա և նույնիսկ հրետանի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |