Կարլ Բիլդտ. Մենք պետք է խրախուսենք Հայաստանին և Ադրբեջանին Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման որոնումներում

Կարլ Բիլդտ. Մենք պետք է խրախուսենք Հայաստանին և Ադրբեջանին Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման որոնումներում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մտագոհություն է հարուցում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, որոնք ներգրավված են դրա մեջ, այլ նաև ողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը: «Մենք պետք է խրախուսենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ լուծման որոնման համար, և Շվեդիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: Սակայն խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա: Նրա խոսքով, երկու կողմերը պետք է զերծ մնան ագրեսիվ հռետորությունից և դրա փոխարեն հիմք ստեղծեն իրենց բնակչության շարքում խաղաղության համար: «ԵՄ-ն պետք է աջակցի գործընթացին և ցուցադրի տարածաշրջանի բնակչությանը, որ խաղաղ ճանապարհով կարելկի է հասնել շատ առավելությունների»,- ասել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---