Linux ընկերության կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել![]() 12 սեպտեմբերի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին անհայտ հաքերները հարձակման են ենթարկել LinuxFoundation կոնսորցիումի կայքերը։ Վերջինս պատասխանատու է Linux օպերացիոն համակարգի անվտանգության համար։ Ինչպես գրում է Geek.com-ը, հարձակման ենթարկված կայքերն են՝ LinuxFoundation.com-ը և Linux.com-ը, որոնք պարունակում են տեղեկություններ կոնսորցիումի գործունեության և ծրագրային ապահովման մասին։ Մոտ 2 շաբաթ ոչ ոք չէր նկատել, որ այս վնասակար ֆայլերը մուտք են գործել Linux-ի սերվերներ kernel.org-ից, որտեղ պահպանվում են Linux-ի սկզբնական կոդերը և որը օգոստոսի 12-ին ենթարկվել էր հարձակման։ Այժմ kernel.org-ը և LinuxFoundation.com-ի կայքերի աշխատանքը դադարեցված է, ադմինիստրացիան փորձում է պարզել, թե ինչպես են կատարվել հարձակումները և ինչ վնաս է հասցվել։ Ինչպես ենթադրվում է, հարձակումը վտանգի է ենթարկել գրանցված օգտագործողների տեղեկությունների գաղտնիությունը՝ սկսած էլեկտրոնային հասցեներից, գաղտնաբառերից մինչև անձնական տեղեկություններ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |