Կարլ Բիլդտ. «Արևելյան գործընկերության» շնորհիվ մասնակից երկրները հայտնվել են եվրոպական օրակարգի առաջին տեղում![]() 12 սեպտեմբերի 2011 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերությունը» ենթադրում է կապերի ու համագործակցության խորացում Արևելյան Եվրոպայի 6 երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը: Ըստ նրա, «Արևելյան գործընկերության» շնորհիվ այդ երկրները հայտնվել են եվրոպական օրակարգի առաջին տեղում: «ԵՄ 27 անդամ երկրները կենտրոնացրեցին իրենց ուշադրությունն Արևելյան Եվրոպայի երկրների վրա՝ հավակնոտ օրակարգ ստեղծելով այդ երկրների համար»,-ասել է նա: «Վերոնշյալ երկրներին առաջարկվում է լայն տնտեսական ու քաղաքական ինտեգրում ԵՄ-ին: Ի պատասխան, այդ երկրները պետք է որդեգրեն այն արժեքները, որոնք ընկած են եվրոպական համագործակցության հիմքում և առաջ ընթանան ներքին ինտեգրման ուղղությամբ: Արևելյան գործընկերության երկրորդ գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերի 29-30 Վարշավայում, լավ հնարավորություն կտա գնահատել առաջընթացն ու նոր քաղաքական ծրագիր կազմել»,-ասել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |