Լիբիայի նոր կառավարությունը կձևավորվի մոտակա օրերին12 սեպտեմբերի 2011 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի նոր կառավարությունը կձևավորվի 7-10 օրվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ)` աշխարհի շատ երկրների կողմից Լիբիայում որպես իշխանության միակ լեգիտիմ սուբյեկտ գնահատվող, ապստամբների կազմակերպության ղեկավարներից մեկը: ԱԱԽ ծրագրերի համաձայն, նոր կառավարության մեջ պետք է մտնեն երկրի բոլոր մարզերի ներկայացուցիչներ, հաղորդում է ՌԲԿ-ն: Ներկայումս Մուամար Քադդաֆիին հավատարիմ զորքերը երեք խոշոր բնակավայր են պահում` մասամբ Բանի-Վալիդը, Սաբխուն և Սիրտը` գնդապետի հայրենի քաղաքը: Ասվում է նաև, որ սեպտեմբերի 10-ից Լիբիան սկսել է նավթի արտահանումը, սակայն ԱԱԽ ներկայացուցիչը հրաժարվել է ճշտել, թե որտեղ և ինչ քանակությամբ: Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադդաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը: Լիբիայում քարոզարշավի ղեկավարությունը մարտի 31-ին ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին: Գործողության ժամկետը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն երկարացրեց գործողությունը 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |