Նիկոլայ Ծատուրյան. Սունդուկյանի անվան թատրոնը պետք է փակել և վերակառուցել12 սեպտեմբերի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը գտնում է, որ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը փակվելու և վերակառուցելու կարիք ունի: Ըստ նրա, բացի թատրոնի կազմի վերանայումից, անհրաժեշտ է զբաղվել հսկայական դահլիճի բաժանմամբ և մի քանի դահլիճի կառուցմամբ: Ծատուրյանը գտնում է, որ թատրոնի բեմն, այսօր չափազանց մեծ է և ավելի հարմար է շոուների համար: Իր հերթին Սունդուկյանի թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանն առաջարկում է, որպեսզի թատրոնին կից պուրակում նոր դահլիճ կառուցել, իսկ հինը` տրամադրել շոուներին: Ինչ վերաբերում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի չափանիշներին, ապա 2 բանախոսներն էլ միակարծիք են, որ ղեկավարը պետք է զբաղվի թատրոնի կառավարմամբ, մշակի որոշակի ուղվածությամբ ծրագիր և հրավիրի տարբեր բեմադրիչների, որվքեր իրենց ուժերով կզարգացնեն թատրոնը: Ջանիբեկյանի կարծիքով այսօր Սունդուկյանի թատրոնը չունի դեմք, որովհետև աշխարհի բոլոր ուղղվածություններով ներկայացումներ է բեմադրում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |