Սիրիայի նախագահի խորհրդական. Արևմուտքը մտադիր է ոչ միայն մասնատել արաբական երկրները, այլ նաև պառակտել12 սեպտեմբերի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի դիրքորոշումը Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ արտացոլում է այդ երկրի մտահոգությունը հարևան երկրի իրադարձությունների մասին և ուղղված է խաղաղ ճանապարհով խնդիրների լուծմանը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում տեցի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի քաղաքական և տեղեկատվական հարցերի գծով նախագահի խորհրդական Բուսեյնա Շահաբանը, գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը: «Մենք բարձր ենք գնահատում Իրանի դիրքորոշումը, համարում ենք այն կառուցողական,-ասել է Շահաբանը:-Այն, ինչ կատարվում է Սիրիայում, չի կարող չմտահոգել հարևաններին, և Իրանի դիրքորոշումն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը»,-ասել է Սիրիայի նախագահի խորհրդականը: Ըստ նրա, բոլոր արաբական երկրների գլխավոր խնդիրը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումն է, վստահ է Շահաբանը: «Ժողովուրդները պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը, ոչ թե դրսից պարտադրված բանաձևերը»,-ասել է նա: «Մենք, արաբներս, չենք տեսնում, որ Արևմուտքը շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հարցում,-նշել է նա: --Նպատակ է դրվում ոչ միայն մասնատել մեր արաբական երկրները, այլ նաև պառակտել»: «Մենք (արաբներս) ունենք մեկ լեզու, մեկ մշակույթ և տարբերություն չենք դնում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Յեմենում կամ Պաղեստինում իրադարձությունների միջև»,-ասել է Բուսեյնա Շահաբանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |