ՄԱԳԱՏԷ-ն կքննարկի ՄԱԿ ԱԽ-ին մտահագող հարցերը, կապված Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի ու Ճապոնիայի հետ![]() 12 սեպտեմբերի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը կքննարկի ՄԱԿ-ի ԱԽ առավելագույն մտահոգությունն առաջացնող երկրների, մասնավորապես, Իրանի, Սիրիայի, Հյուսիային Կորեայի ու Ճապոնիայի վերաբերյալ բանավոր ու գրավոր զեկույցները, ինչպես նաև Ճապոնիայում միջուկային անվտանգության հարցը, հաղորդում է Associated Press-ը: Իրանի Բուշեր նահանգում սեպտեմբերի 12-ին տեղի կունենա Բուշերի ԱԷԿ-ի գործարկման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը կմասնակցեն ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, Իրանի Ատոմային էներգիայի զարգացման կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն, այլ պաշտոնյաներ: ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ ուղղվածություն: Մինչ օրս ՄԱԿ-ի ԱԽ-ն վեց բանաձև է ընդունել Իրանի միջուկային ծրագրի կասեցման վերաբերյալ, որոնցից 4-ը նախատեսում են տնտեսական ու որոշ քաղաքական պատժամիջոցներ Թեհրանի դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |