Ըմբշամարտի ԱԱ-ում սեպտեմբերի 14-ին ելույթ կունենան հունա-հռոմեական ոճի ըմբիշները մինչև 74 կգ ք/կ

Ըմբշամարտի ԱԱ-ում սեպտեմբերի 14-ին ելույթ կունենան հունա-հռոմեական ոճի ըմբիշները մինչև 74 կգ ք/կ

PanARMENIAN.Net - Ստամբուլում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին և կտևի մինչև ամսի 18-ը: Սեպտեմբերի 14-ին ելույթ կունենան մինչև 74կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանը կներկայացնի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: Նա կսկսի նախնական փուլից և կմրցի Սավերիո Սկարամուցցիի հետո (Իտալիա):

Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան:

Մինչ այդ Հայաստանի հավաքականի հունահռոմեական ոճի ըմբիշները չեն կարողացել մեդալ նվաճել և մնացել են առանց ուղեգրերի:

Սեպտեմբերի 16-ից մեկնարկում են ազատ ոճի ըմբիշների ելույթները: Հայաստանի հավաքականից կմասնակցեն Միհրան Ջաբուրյանը (55կգ), Աշոտ Տերտերյանը (60կգ), Դավիթ Սաֆարյանը (66կգ), Մուսա Մուրտազալիևը (74կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ), Հարություն Ենոքյանը (96կգ) և Ռուսլան Բասիևը (120կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---