Sony-ն ներկայացրել է մեդիա փլեյերների Walkman Z շարքը

Sony-ն ներկայացրել է մեդիա փլեյերների Walkman Z շարքը

PanARMENIAN.Net - Sony ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր մեդիա փլեյերների Walkman Z սերիան։ Այս մասին հայտնում է Androidpolice-ը։

Android 2.3 օպերացիոն համակարգով աշխատող այս սարքերը կշռելու են մոտ 156 գրամ և ունենալու են հետևյալ պարամետրերը` 512 Մբ օպերատիվ հիշողություն (RAM), Bluetooth, WiFi անլար ցանցին միանալու հնարավորություն, GPS, FM Radio, ներկառուցված mono բարձրախոս և այլն։

Քանի որ բոլոր այս սարքերը պատրաստվում են որպես մեդիափլեյեր, տեսախցիկների բացակայությունը զարմանալի չէ։ Այս մեդիափլեյերները կծառայեն նաև որպես լրագրողական գործիք` ձայնագրիչ, ունեն ներկառուցված մի քանի ձայնը կարգավորող ֆունկցիաներ։

Walkman Z շարքը ապահովում է հետևյալ ֆորմատի երաժշտական ֆայլերի ընթերցումը` MP3, ATRAC, ATRAC Advanced Lossless, AAC, HE-AAC, WMA, Linear PCM և մի քանի վիդեոֆորմատներ` MPEG4, AVC, WMV.

Walkman Z շարքը թողարկվելու է մի քանի տարբերակով` 16Գբ, 32Գբ և 64Գբ։ Սարքերը ճապոնական շուկայում կհայտնվեն դեկտեմբերի 10-ին։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---