Պաղեստինն ու ՄԱԿ ԱԽ բարեփոխումը կլինեն ԳՎ 66-րդ նստաշրջանի հիմնական թեմաները

Պաղեստինն ու ՄԱԿ ԱԽ բարեփոխումը կլինեն ԳՎ 66-րդ նստաշրջանի հիմնական թեմաները

PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը սեպտեմբերի 13-ին բացեց 66-րդ նստաշրջանը, կոչ անելով միջազգային հանրությանը միասնական մոտեցում ցուցաբերել գլոբալ խնդիրների լուծմանը:

«Առաջ շարժվելով՝ մենք կբախվենք բազմաթիվ հարցերի, որոնք ծանր աշխատանք են պահանջում ու համագործակցություն»,-հայտարարել է նստաշրջանի բացմանը ՄԱԿ ԳՎ նոր նախագահ, ՄԱԿ-ում Քաթարի նախկին մշտական ներկայացուցիչ Նասիր Աբդուլազիզ Նասերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Խոսելով առաջիկա տարվա նստաշրջանի կենտրոնական թեմաների մասին՝ Նասերն առանձնացրեց վեճերի խաղաղ լուծմանը հասնելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխման թեմային՝ Նասերը կոչ արեց աշխուժացնել վեհաժողովի աշխատանքը, առավել արդյունավետ դարձնել այն: ՄԱԿ ԽՎ-ն միակ կազմակերպությունն է, որի բանաձևերը պարտադիր են կատարման համար: Ընդ որում մի քանի տասնամյակ ԱԽ մշատական անդամների կազմն անփոփոխ է մնում՝ ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա: ԱԽ ևս 10 ոչ մշտական անդամներն ընտրվում են 2 տարի ժամկետով և չունեն վետոյի իրավունք:

«Ամենևին ամոթալի չէ խոստովանել, որ վեց տասնամյակ անց մեր կազմակերպությունը բարեփոխման կարիք ունի»,-ասել է ՄԱԿ ԳՎ նախագահ Աբդուլազիզ Նասերը:

Ակնկալվում է, որ այս օրերի քննարկման հիմնական թեման կլինի պաղեստինցիների սեփական պետության ճանաչմանն հասնելու ձգտումը:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---