Հայկական թերթերը տարբեր ձևով են ներկայացնում Կարեն Կարապետյանի հետագա գործունեությունը

Հայկական թերթերը տարբեր ձևով են ներկայացնում Կարեն Կարապետյանի հետագա գործունեությունը

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից Հայաստանի նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառների մասին, արդյոք կար որևէ խնդիր: «Ոչ մի խնդիր էլ չի առաջացել: Կարապետյանը որոշել է գործունեություն ծավալել տնտեսական ոլորտում: Ես ցավով եմ նկատում: Մենք պետք է օգտագործեինք նրա ուժերը քաղաքկան դաշտում: Բայց ինքն է որոշում»,- ասել է ԱԺ ղեկավարը:

Իր հերթին «Հրապարակ»-ը նշում է, որ Կարեն Կարապետյանը մնալու է երկրում և զբաղվելու է քաղաքկանությամբ: Այդ մասին թերթին հայտնել է Կարապետյանի մտերիմներից մեկը: Զրույցում նա նշել է, որ որևէ ծրագիր, որ ձեռնարկել են Հայաստանում ինքը՝ Կարեն Կարապետյանը և նաև նրա եղբայր, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, կիսատ չեն մնալու: «Նա նաև ՀՀԿ-ից դուրս գալու կամ այլ կուսակցություն մտնելու ծրագիր չունի: Իսկ թե ինչով է զբաղվելու, առաջիկայում կերևա: Չի բացառվում, որ նա հանդես գա մամուլի ասուլիսով և սկսի ավելի հրապարակյին գործել, քան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում էր անում»,- ասել է մտերիմը թերթին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---